հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուվրը հրաժարվում է «վախեցնող էլիտար»  կերպարից

Լուվրը հրաժարվում է «վախեցնող էլիտար» կերպարից

Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը հայտարարել է, որ թանգարանը պատրաստվում է վերափոխվել և հրաժարվել իր «վախեցնող էլիտար կերպարից», է artguide.com-ը:

Նշվում է, որ 2023/2024 թթ. Օլիմպիական խաղերին ընդառաջ Լուվրը խոստանում է լրջորեն վերանայել իր հավաքածուներն ու ցուցահանդեսները։ Այդ վերանայումների նպատակը պետք է լինի «մշակութային ժողովրդավարացումը»՝ հավաքածուները պետք է լինեն ավելի հասանելի և ճանաչելի։

Մարտինեսը կարծում է, որ Փարիզի կենտրոնում նախկին թագավորական պալատը կարող է «վախեցնել» հասարակության որոշակի շերտին, և թանգարանը պետք է նրանց վստահեցնի, որ հավաքածուն նախատեսված է  բոլորի համար։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի սկզբից թանգարանի կայքի այցելուները տաս անգամ ավելացել են, այժմ որոշված է ամբողջությամբ վերանայել պաշտոնական կայքի բովանդակությունը և ողջ հավաքածուն հասանելի դարձնել առ-ցանց։

Նշենք, որ կարանտինից հետո Լուվրի վերաբացումը նախատեսված է հուլիսի 6-ին։ Սահմանափակումների պատճառով Լուվրի ֆինանսական կորուստներն այս պահին գնահատվում են 40 միլիոն եվրո։ Մարտինեսը կանխատեսում է կորուստներ նաև առաջիկայում, քանի որ տուրիստական հոսքերի նվազման պատճառով թանգարանի այցելուները պակասել են։  Այդ իսկ պատճառով հիմնական ջանքերն ուղղված կլինեն ավելի շատ ֆրանսիացի այցելուների ներգրավմանը։

 

  • Կիսվել: