հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիտվայում համերգային ծրագրով կնշվի ՀՀ Անկախության օրը

Լիտվայում համերգային ծրագրով կնշվի ՀՀ Անկախության օրը

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակակիրների դափնեկիրներ, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ համերգային ծրագրով Լիտվայում կնշեն Հայաստանի անկախության 30-ամյակը, տեղեկացնում է lrt.lt-ն:

Համերգը նվիրվում է նաև օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին, որը երգել է Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

համերգը վկայում է Հայաստանի ու լիտվայի բարեկամության մասին: Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և Լիտվայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Լիտվայի օպերային թատրոնում:

  • Կիսվել: