ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգը հերոսական Տավուշում (լուսանկարներ)

<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգը հերոսական Տավուշում (լուսանկարներ)

Հիասքանչ բնություն, հատընտիր ծրագիր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան, Չայկովսկի, աթոռներին ու խոտերին նստած շնորհակալ Բերդ համայնքի բնակիչներ, որոնց համար և կազմակերպվել էր «Թիկունքը՝մշակույթ» խորագրով համերգը սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում: Կազմակերպիչը՝ Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնն էր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնը հավատարիմ մնալով հիմնադրման առաքելությանն ու տեսլականին, շարունակում է ներկայացնել համաշխարհային երաժշտարվեստի ամենահեղինակավոր անուններին և Հայաստանը սիրելի դարձնել լեգենդար նվագախմբերի և երաժիշտների համար:

Փառատոնն, իր գործունեությամբ, համատեղեց մշակույթն ու քաղաքականությունը, օգտագործելով արվեստի «Փափուկ ուժը»` որպես երկրի կարևորագույն զենքերից մեկը: Մշակութային դիվանագիտության ամենավառ դրսևորումնհերից էին հայկական դրոշի ներքո փառատոնի կազմակերպած համերգները աշխարհի մեգակենտրոններում և ամենահեղինակավոր համերգասրահներում Նյու Յորքի Քարնեգի հոլ, Լոնդոնի Կադոգան, Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահ , Երուսաղեմի օպերային թատրոն, Բրյուսելի Բոզար, Տալինի Սուրբ Հովհաննես Տաճար և Վիեննայի Մուզիքֆերայնի Ոսկե Դահլիճ:

Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ սա աննախադեպ համերգ է: «Սահմանամերձ Բերդ համայնքում չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել դասական երաժշտության համերգ: Մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգներ լինեն ոչ միայն հրավիրատոմսերովՇ: Մենք ուզում ենք, որ Բերդում և այլ համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն, ունենալով այդ վճարունակությունը և վճարեն համերգներին ներկա գտնվելու համար: այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր սահմանամերձ համայնքի ապրելակերպի ռազմավարական տեսլականը»:

Տպավորիչ այս համերգի կապակցությամբ աշխաչհահռչակ դաշնակահար, Հայաստանի և փառատոնի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի ուղերձից մի հատված ,- <<Սիրելի բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը: Բարձրագույն արվեստի մեջ է հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան:

  • Կիսվել: