հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է «Burning Man» արվեստի փառատոնը

Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է «Burning Man» արվեստի փառատոնը

Ամերիկյան «Burning Man» արվեստի փառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկել են միջոցառումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Երկար քննարկումից հետո մենք ընդունեցինք որոշում ՝ չկառուցել «Black Rock»-ը, քաղաքը, որն ամեն տարի վերակառուցվում է փառատոնի կազմակերպիչների և մասնակիցների կողմից», - ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Կազմակերպիչները տեղեկացրել են, որ հնարավոր է «Black Rock City»-ն վերակառուցվի առցանց ձևաչափով:

Թեև կազմակերպիչները պատրաստ են վերադարձնել տոմսերի գումարները, սակայն նրանք խնդրել են որոշակի նվիրատվություն կատարել՝ որպես աջակցություն նախագծին։

1986-ից ամեն տարի անցկացվող «Burning Man» փառատոնը տեղի է ունենում Նևադայի Սև ժայռի անապատում օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ։

Այն հիմնականում կենտրոնանում է ժամանակակից արվեստի ներկայացման վրա: Փառատոնի ավարտին միջոցառման կազմակերպիչները ավանդաբար այրում են հսկա փայտե մարդուկին:

 

  • Կիսվել: