հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կհրապարակվեն «ՌեԱնիմանիա» 2020-ի մրցանակակիրների անունները

Կհրապարակվեն «ՌեԱնիմանիա» 2020-ի մրցանակակիրների անունները

 «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հունվարի 27-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հատուկ միջոցառում կիրականացնի:

Երեկոյին տեղի կունենա 2020 թվականի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, մանրամասներ կներկայացվեն 2021 թվականի փառատոնի ծրագրերի վերաբերյալ, կկազմակերպվի Վրեժ Քասունու երգիծանկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի:

 

Նույն օրը կցուցադրվի գերմանացի երգիծանկարիչ Ռեյնհարդ Կլայսթի և հայկական FIX (Freedom is Expensive) խմբի համատեղ համերգ-պերֆորմանսը:

 

  • Կիսվել: