հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Գերմանիայի գրադարանում պահվող «Հայկական այբուբենի» ֆաքսիմիլեն

Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Գերմանիայի գրադարանում պահվող «Հայկական այբուբենի» ֆաքսիմիլեն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլենը ԱԺ արարողակարգի թանգարանին նվիրեց «Հայկական  այբուբեն 1703»-ի ճշգրիտ կրկնօրինակը: Այն հեղինակել է 1667-ից Բեռլինի Սուրբ Նիկոլայ տաճարի հոգեւոր առաջնորդ Անդրեաս Մյուլերը: Նա եղել է նաեւ գերմանացի առաջին արեւելագետներից մեկը, ում ջանքերով Բեռլինում առաջին անգամ  տպագրվել է հայոց այբուբենը:

ԱԺ արարողակարգի թանգարանում պահվող ցուցանմուշի բնօրինակի ֆաքսիմիլեն ներկայումս գտնվում է Բեռլինի պետական գրադարանում:
 

  • Կիսվել: