շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՄՍ-ն հոբելյանական համերգ է կազմակերպել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակի առթիվ

ԿԳՄՍ-ն հոբելյանական համերգ է կազմակերպել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակի առթիվ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին: 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ: 

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգան երգչուհու ընկերներն ու աշակերտները՝ կատարողական արվեստի ավագ և երիտասարդ սերունդների վարպետներ և կոլեկտիվներ՝ Ռուբեն Մաթևոսյանը, Աննա Մայիլյանը, Արթուր Իսպիրյանը, Գեորգի Մանգասարյանը, Իրինա Զաքյանը, Նունե Եսայանը, Արմինե Սարգսյանը, Սոնա Սարգսյանը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը: Երեկոն կատարումներով կզարդարի նաև ինքը՝ հոբելյարը։ 

 

  • Կիսվել: