ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում

Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությոան աջակցությամբ նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը ավարտեց Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլը։ Անսամբլը իր կեսդարյա պատմությամբ ներկայացավ երևանյան հանդիսատեսին, ներկայացվեցին հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան Վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական անսամբլը, <Բարեկամություն> պարավեստի պետականանսամբլը, <Բերդ> պարային անսամբլներ, ՀՀ ՊՆ <Սարդարապատ> պարի անսամբլը ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը-Մրո:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգևատրվեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատվոգրերով, իսկ անսամբլի հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Անսամբլը իր կողմից <50-ամյա Հորովել> հուշամեդալներով պարգևատրեց գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանի և գեղեցիկ կայացած համերգի ռեժիսոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին:

Գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գևորգյան
Երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ մշ. վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան
Գեղ.ղեկավար՝ Արմեն Ներսիսյան

  • Կիսվել: