հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահացել է Վանաձորի «Հորովել» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Խաչիկ Մարգարյանը

Մահացել է Վանաձորի «Հորովել» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Խաչիկ Մարգարյանը

Մարտի 18-ին՝ կյանքի 93-րդ տարում, կյանքից հեռացավ Հայաստանի վաստակավոր արտիստ, Վանաձորի «Հորովել» պետական երգի, պարի անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, գլխավոր բալետմեյստեր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Խաչիկ Վաղարշակի Մարգարյանը:
 
Մեծ է Խաչիկ Մարգարյանի ավանդը Հայաստանի պարարվեստի զարգացման գործում: Երկար տարիներ նա եղել է Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատար, «Սպարտակ», «Գայանե» և այլ ներկայացումներում մարմնավորել գլխավոր դերերը:
 
Աշխատել է նաև Ֆրանսիայում, Եմենում, Արգենտինայում և այլ երկրներում որպես դասական և բնորոշ պարերի բեմադրող:
 

  • Կիսվել: