ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կէկրանավորվի Շիրվանզադեի «Պատվի համար»-ը (լուսանկարներ)

Կէկրանավորվի Շիրվանզադեի «Պատվի համար»-ը (լուսանկարներ)

Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք նկարահանվում են Առաջին ալիքի 16 մասանոց նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:

Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության հիման վրա: Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:

Նկարահանման ընթացքից ևս մի լուսանկար հրապարակել է Մկրտիչ Արզումանյանը: Նա գրել է «Աշխատում ենք»:

 

 

  • Կիսվել: