շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարծախ գյուղում նշվել է Աշուղ Ջիվանու տոնը

Կարծախ գյուղում նշվել է Աշուղ Ջիվանու տոնը

Օգոստոսի 27-ին Կարծախ գյուղում նշվեց Ջիվանիական տոնը, գրում է akhaltskha.net-ը:

Այստեղ ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի ամռան վերջին նշել Ջիվանիական տոնը, որին մասնակցում են բազում հյուրեր Հայաստանից և Վրաստանից։ Տոնի գլխավոր մասը դաշտահանդեսն է, որտեղ ելույթ են ունենում ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից ժամանաց հյուրեր։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ի դեմս քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Կարծախցիներ, հյուրեր Հայաստանից և այլ երկրներից։

Ելույթներով հանդես եկան ինչպես Ախալքալաքի մշակույթի տան համույթները, այնպես էլ Հայաստանից ժամանաց Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր համույթը Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ։

«Ջիվանիական տոնը մեզ համար շատ կարևոր է քանի, որ սա երկու երկրների բարեկամական ամուր կապն է խորհրդանշում»,- մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ «Յուրաքանչյուր տարի Կարծախ գյուղում կազմակերպվում է միջոցառում նվիրված Ջիվանիական տոնին։ Այս օրը մեր համայնքի համար յուրահատուկ և կարևոր օր է, շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար»,-նշում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Մասնակիցների խոսքով՝ այս օրը շատ կարևոր և խորհրդանշական էր բոլորի համար։ Նշում են, որ յուրաքանչյուր համար ներկայացրել են մեծ սիրով և ոգևորությամբ։

  • Կիսվել: