Կարողացանք իրականացնել մեր վաղեմի ցանկությունը. Տիգրան Վիրաբյանը Վարդան Պետրոսյանի հետ լուսանկար է հրապարակել
Դեռ 10 տարի առաջ Վարդանի հետ քննարկում էինք Գյումրու դրամատիկական թատրոնի հետ ներկայացում բեմադրելու հարցը: Ամեն տարի քննարկում էինք, բայց ինչ- որ բան միշտ խանգարում էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հրապարակելով լուսանկար դերասան Վարդան Պետրոսյանի հետ:
՛՛Այդ ընթացքում «Դուետ» փառատոնի շրջանակում Փարիզից հրաշալի ներկայացում բերեցինք Գյումրի, որի փակմանը Վարդանի ելույթը ուղղակի ցնծություն էր: Հասցրեցինք նաև մոտ 7֊8 հյուրախաղեր անել Գյումրիում: Մի խոսքով, հասցրեցինք գրեթե ամեն ինչ, բացի համատեղ ներկայացումից:
Այս տարի վերջապես կարողացանք իրականացնել մեր վաղեմի ցանկությունը:
Այսօր Կոմիտասի ծննդյան 151 ամյակի օրը կարող ենք ուրախությամբ նշել, որ շատ շուտով հանդիսատեսի դատին կհանձնենք Վարդան Պետրոսյանի և Գյումրու դրամատիկական թատրոնի «Վերելք» ներկայացումը՛՛,-նշել է նա:
