ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կաննի կինոփառատոնը հունիսին չի կայանա

Կաննի կինոփառատոնը հունիսին չի կայանա

Կաննի միջազգային 73-րդ կինոափառատոնի կազմակերպիչները որոշել են, որ 2020 թվականի միջոցառումը հունիսին չի կայանա, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ փառատոնը չեղարկել չեն պատրաստվում, սակայն այն չի անցկացվի դասական ձևաչափով։ Կազմակերպիչները հրաժարվել են փառատոնը հունիսի վերջին հուլիսի սկզբին անցկացնելու գաղափարից Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը նախօրեին հայտարարել է, որ բոլոր փառատոներն ու միջոցառումները մինչև ամառվա կեսեր չեն անցկացվելու։

«Կաննի կինոփառատոնը պետք է շարունակի քննարկել բոլոր հնարավորությունները»,- նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Ավելի ուշ կհայտարարեն, թե երբ կանցկացվի փառատոնը 2020 թվականին։ Փառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։

  • Կիսվել: