ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ

Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ

 Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական զարգացման նախարար պարոն Հիշամ Ամնան։

Տոնավաճառը համարվում է Եգիպտոսի ամենամեծ առևտրային միջոցառումներից մեկը։ Տոնավաճառի եգիպտացի և օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրվածություն հայկական արտադրանքների նկատմամբ։

 

330604459_6059271697481696_7767854369083220143_n.jpg (156 KB)

 

33.jpg (122 KB)

22.jpg (55 KB)

  • Կիսվել: