երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իտալացի հանրահայտ տենոր Ալեսանդրո Սաֆինան Երևանում կհնչեցնի ստեղծագործություններ սիրո մասին

Իտալացի հանրահայտ տենոր Ալեսանդրո Սաֆինան Երևանում կհնչեցնի ստեղծագործություններ սիրո մասին

 Հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, որին Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Luna» երգը, հանդես կգա Երևանում: Երգիչը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Մենահամերգին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

Ալեսանդրո Սաֆինան «Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքը:

 

  • Կիսվել: