շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 4 քուրդ զինյալ է սպանվել

Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 4 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք և Մեթինա շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 4 քուրդ զինյալ է սպանվել, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»(PKK- ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

  • Կիսվել: