ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ի՞նչ վիճակում է Թուրքիայի Քարաման նահանգի՝ մինչև 1980-ականները որպես բանտ օգտագործված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Ի՞նչ վիճակում է Թուրքիայի Քարաման նահանգի՝ մինչև 1980-ականները որպես բանտ օգտագործված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Թուրքիայի Քարաման նահանգի Թափուջաք բնակավայրում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին (Չեշմելի Քիլիսե) մինչև 1980-ական թթ․ օգտագործվել է որպես բանտ։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ 1980-ական թթ․ հետո Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը հատկացված սույն կառույցը վերականգնվել է 2007 թ․։ Վերանորոգումից հետո հայկական եկեղեցին վերածվել է ցուցահանդեսների, ժողովների և այլ միջոցառումների համար նախատեսված սրահի։

Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ Քարամանի ամենահին բնակավայրերից մեկը եղող Թափուջաքը նախքան Առաջին աշխարհամարտը բնակեցված էր հայերով ու հույներով, և որ այստեղ դեռ հնարավոր է տեսնել հայկական և հունական տներ։

  • Կիսվել: