Հուշարձանների տարածքում անվտանգային համակարգեր կտեղադրվեն
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները պարբերաբար վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։
Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
