կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նախաձեռնել է «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 24-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվել է եռալեզու (ռուսերեն, հունարեն և անգլերեն) «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով բացառիկ վիրտուալ ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, արխիվային նյութերի հիման վրա կազմված վիրտուալ ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988 թ. փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։

 

  • Կիսվել: