Հունաստանի դեսպանը աջակցել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտություններին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողներ Սոնա Ներսիսյանին, Նելլի Խաչատուրյանին, Լուսինե Տանաջյանին, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ազգագրագիտական հետազոտություն են իրականացնում, ինչի նպատակով այցելություն են կատարում Աթենք և Սալոնիկ քաղաքներ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը աջակցել է հետազոտական աշխատանքներին մեկնարկային փուլում, այդ թվում և Հունաստանի համապատասխան գիտական հաստատությունների հետ կապ հաստատելու գործում։