շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՌՀ-ն՝ Հայաստանի «ամենականաչ» համալսարան․ UI GreenMetric World University Rankings

ՀՌՀ-ն՝ Հայաստանի «ամենականաչ» համալսարան․ UI GreenMetric World University Rankings

Հայ-Ռուսական համալսարանն առաջին անգամ ընդգրկվել է UI GreenMetric World University Rankings 2022 աշխարհի «կանաչ» բուհերի հանրահայտ վարկանիշային աղյուսակում և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բուհերի շարքում գրավել է ամենաբարձր հորիզոնականը։

Այս տարվա վարկանիշում ներառվել են 1050 բուհեր աշխարհի տարբեր երկրներից։ Վերոնշյալ վարկանիշի նպատակն է գնահատել համալսարանների բնապահպանական քաղաքականությունը և դրան միտված ծրագրեր իրականացնելու ջանքերը:

Համալսարանների գործունեության գնահատումն իրականացվում է վեց ցուցանիշներով՝ հարմարավետ համալսարանական ենթակառուցվածք, էներգաարդյունավետ և ջրի խնայող տեխնոլոգիաների կիրառում համալսարանի տարածքում, համալսարանական թափոնների վերամշակման և ջրի պահպանման ծրագրեր, հարմարավետ տրանսպորտային երթուղիներ համալսարանի տարածքում, որը նվազեցնում է ածխաթթու գազի և վնասակար մասնիկների արտանետումները ու էկոլոգիական կրթությունը համալսարանի կրթական ծրագրերում:

Նշենք, որ UI GreenMetric World University Rankings վարկանիշային գործակալությունը ստեղծվել է Ինդոնեզիայի համալսարանի նախաձեռնությամբ 2010թ․-ին։

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանն այս տարի առաջին անգամ ներառվել է նաև «QS World University Ranking 2023» աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում։

 

  • Կիսվել: