հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ եւ ԳԹԿ կայքերում:

Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:

2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային եւ ոչ թեստային առաջադրանքների միջոցով:

Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում:

  • Կիսվել: