երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնարավորություն տալով երիտասարդներին՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին. Ավինյան

Հնարավորություն տալով երիտասարդներին՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին. Ավինյան

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հետապնդում է մշակութային հանրահռչակման և զարգացման նպատակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնադրամի կողմից իրականացված նախագծի շրջանակներում, պատանի երաժիշտները նոր են վերադարձել դեպի ԱՄէ կրթական ուղևորությունից՝ մասնակցելով աշխարհահռչակ երաժիշտների և արտիստների հետ վարպետության դասերի:

Հնարավորություն տալով երիտասարդներին՝ մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին»,-նշել է նա:

  • Կիսվել: