Հայտնի են Հայաստանի բնության պետական թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի նոր սակագները
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիայի) տոմսերի նոր սակագները և արտոնությունները․
Թանգարանի մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագներ՝
Դպրոցականներ – 500 դր.
Ուսանողներ – 700 դր.
Մեծահասակներ՝ ՀՀ քաղաքացիներ – 1000 դր., օտարերկրյա քաղաքացիներ – 2000 դր.:
Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներ՝
Էքսկուրսիա հայերեն – 3000 դր. (մինչև 20 այցելու)
Էքսկուրսիա ռուսերեն, անգլերեն – 3500 դր. (մինչև 20 այցելու):
Կրթական ծրագիր՝
Մեկ անձը – 1000 դր. (մինչև 15 այցելու)
50 տոկոս զեղչով այցելության հնարավորություն ունեն՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, փախստականները։
Անվճար այցելության հնարավորություն ունեն՝
մինչև 6 տարեկան երեխաները
ուսուցիչները (մեկ խմբին ուղեկցող մեկ ուսուցիչը)
թանգարանների, շրջակա միջավայրի նախարարության աշխատողները, պատվավոր հյուրերը, լրագրողները, ազատամարտիկները, ժամկետային զինծառայողները, պատերազմի վետերանները, հաշմանդամները, ծնողազուրկ, մանկատան երեխաները:
Արտոնությունները գործում են անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը ազատ է: