ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը

Հայտնի է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը:

Կազմկոմիտեի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն է:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

  • Կիսվել: