շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական «Նոր տարվա գոճի»-ն՝ ամենահեղինակավոր փառատոնի միջազգային մրցույթում

Հայկական «Նոր տարվա գոճի»-ն՝ ամենահեղինակավոր փառատոնի միջազգային մրցույթում

Ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «Clermont - Ferrand intl short film festival 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից՝ թվով 9193 ֆիլմից ընտրվել է միայն 80-ը, այդ թվում՝ նաև հայկականը: 

Փառատոնն անցկացվելու է հունվարի 31-ից փետրվարի 8-ը ֆրանսիական Կլերմոն-Ֆերան քաղաքում:

  • Կիսվել: