շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»  թերթը գրում է․ «Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյի ստորագրած երկկողմ փոխըմբռնման հուշագիրը առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականության համատեքստում:  Ըստ պաշտոնական հրապարակման՝ համաձայնագիրը պաշտպանում է  թուրքական մշակութային ունեցվածքը: Այն ստորագրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ գործակցության եւ աշխատանքային քննարկումների արդյունքում:

Փաստ է, որ ներկայիս Թուրքիան ձեւավորվել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների՝ հիմնականում հայերի բնօրրաններում, եւ այսօր տեղի մշակութային ժառանգության հիմնական մասն այդ ժողովուրդների հազարամյակների արարման արդյունք է, ուստի անթույլատրելի է այն անվերապահորեն ճանաչել Թուրքիայի սեփականություն: Թուրքիայի բնիկ ժողովուրդների ահռելի քանակությամբ հազարամյակների մշակութային արժեքների նկատմամբ Թուրքիայի բացառիկ իրավունքի ճանաչումը կարձակի վերջինիս ձեռքերը՝ դրանցից շահույթ ստանալու գործունեություն ծավալելու համար, ինչը էականորեն կխաթարի մշակութային արժեքների պատմական առաքելությունն ու արժեքը, շատերն էլ ի վերջո կոչնչանան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: