կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկ Մարությանի մոնոներկայացման տոմսերը 3 ժամում սպառվել են

Հայկ Մարությանի մոնոներկայացման տոմսերը 3 ժամում սպառվել են

Երևանի նախկին քաղաքպետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսահոլովակ՝ հայտնելով, որ վերսկում է իր ստեղծագործական աշխատանքը: 

«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Հայկ Մարությանը: 

Հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են սեպտեմբերի 19-ի և 20-ի ներկայացման տոմսերը, որոնց արժեքը տատանվում էր 4000-20.000 դրամի սահմաններում: 

  • Կիսվել: