ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը մտադիր է աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

Հայաստանը մտադիր է աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։

«Ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերն ավարտածները կարողանան աշխատել ըստ մասնագիտության։ Դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակենք ստանդարտներ՝  լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով»,-նշեց Թռչունյանը։
 

Նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար ֆինանսավորման նոր համակարգ մշակել։

Թռչունյանը նշեց, որ տարբեր բուհերի համար ֆինանսավորման մեխանիզմները տարբեր կլինեն։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծվեն։

«Ունենք թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,- ընդգծեց նա։

Նա ընդգծեց` մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։

 

  • Կիսվել: