ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պատմության պետական թանգարանի, Մատենադարանի և Կատարի ազգային գրադարանի միջև փոխգործակցությունը արժեքավոր կարող է լինել

Հայաստանի պատմության պետական թանգարանի, Մատենադարանի և Կատարի ազգային գրադարանի միջև փոխգործակցությունը արժեքավոր կարող է լինել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, այցելել է Կատարի ազգային գրադարան, որը Կատարի հիմնադրամի խոշորագույն, ինչպես նաև հետազոտական, համալսարանական և հանրային հաստատություններից մեկն է:

Կատարի ազգային գրադարանի գրապահոցներում պահվում է շուրջ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության հետ զրուցել է Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել, որ Հայաստանի պատմության պետական թանգարանի և Մատենադարանի հետ փոխգործակցությունը արժեքավոր և ուսանելի կարող է լինել, հատկապես գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու առումով:

  • Կիսվել: