ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայ երգը դարերից»-ը նպատակ ունի հանրայնացնել ազգային երաժշտարվեստը

«Հայ երգը դարերից»-ը նպատակ ունի հանրայնացնել ազգային երաժշտարվեստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը:

Այն բաղկացած է հետևյալ խորագրերով 5 հաղորդումներից՝ «19-րդ դարի ալեքպոլյան աշուղական դպրոց», «Շիրակյան ժողովրդական երգեր», «Ազգայինը դասականում և դասականն ազգայինում», «Անդրկովկասյան մշակութային կենտրոնների նշանավոր հայ երաժիշտները», «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը»:

Ծրագրի նպատակն է հանրահռչակել շիրակյան ժողովրդական ստեղծագործություններն ու աշուղական երգերը, պահպանել, սերունդներին փոխանցել և հանրայնացնել ազգային երաժշտարվեստը, նորովի ներկայացնել սիրված ստեղծագործությունները, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում սեր ու հետաքրքրվածություն արթնացնել առ ազգային երաժշտությունը և ազգային նվագարանները:

Նախագծի բովանդակային մասի խորհրդատուն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը:

 

  • Կիսվել: