ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը՝ Սյունիքում

Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը՝ Սյունիքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում:

Թատերախումբը հանդես է գալիս Եղիշե Չարենցի «Բովանդակություն» ներկայացումով (բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի, բեմական խոսքը` Տաթև Ղազարյանի):

Մայիսի 16-ին թատերախումբը հանդես է եկել Գորիսի Վաղարշ Վաղարշանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, կներկայանա Կապանի մշակույթի տանը:

Նշենք, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրախաղերը ՀՀ մարզերում մեկնարկել են մայիսի 4-ից:

Հյուրախաղերի նպատակն է մեծանուն բանաստեղծի ստեղծագործության հանրահռչակումը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու միջմարզային կապերի ամրապնդումը:

  • Կիսվել: