շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը

Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը

Գյումրիում մեկնարկել է ավանդական դարձած ջազային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենամյա փառատոնը՝ «HAY-AT JAZZ-2021»-ն իրականություն է դառնում Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, «Մանուկյան ընկերության» ու Ջազի հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։  

Փառատոնն անցկացվում է  Գյումրիի թանգարանների բակերում:  Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  այս անգամ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում Դավիթ Մելքոնյան ջազ քառյակն է, իսկ   Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Արփենիկ» ջազ տրիոն։

Գյումրեցիների ու քաղաք այցելած հյուրերի համար մուտքն ազատ է:

 

  • Կիսվել: