շաբաթ, մարտ 30
30 / 3 / 2024
Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը (լուսանկարներ)

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը (լուսանկարներ)

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է, Գյումրիի Հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1993 թվականին։ Նույն տարածքում թանգարան հիմնելու գաղափարը գյումրեցի դարբիններից մեկինն էր։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը» :

Լքված տարածքը մաքրվել է աղբից, կիսանդրու հատվածը բարեկարգվել է, կառուցվել է հուշատուն, որտեղ ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի, ինչպես նաև 1915-ին Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ինքնապաշտպանական մարտերը ղեկավարած մարդկանց լուսանկարներ։

Տարածքը նախատեսվում է դարձնել Սողոմոն Թեհլերյանի անվան հուշահամալիր, որտեղ գործելու են նաև խաղահրապարակներ, մարզական դահլիճներ:

  • Կիսվել: