հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը:

Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

- «Արձակ».

- «Պոեզիա».

- «Դրամատուրգիա».

- «Մանկապատանեկան գրականություն»:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:

Մրցույթին պետք է ներկայացնել՝

- ինքնակենսագրություն (CV).

- 3 պատմվածք /էսսե կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար.

- 10 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար.

- 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:

- 1 հեքիաթ/պատմվածք կամ 1 պատկերազարդ պատմություն, կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 20 էջ), կա՛մ 10 բանաստեղծություն՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի համար:

Վեպի և վիպակի պարագայում առանձին ներկայացնել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ):

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Հաղթողները կստանան դրամական պարգև 300.000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) բաժնում՝ գրողի անունը և ազգանունը։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու:

Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով՝

▪ ժանրային իրացումը.

▪ լեզուն և ոճը.

▪ գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը.

▪ արդիականությունը:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

▪ Գուրգեն Խանջյանը

▪ Հայկ Համբարձումյանը

▪ Սարգիս Հովսեփյանը

▪ Անուշ Ասլիբեկյանը

▪ Արտավազդ Եղիազարյանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։

Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

  • Կիսվել: