ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրականության և արվեստի թանգարանում կկայանա Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը

Գրականության և արվեստի թանգարանում կկայանա Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը

Ս․ թ․ սեպտեմբերի 3-ին՝ 16։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում կկայանա հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը, որին կհաջորդի Լ․ Քոշյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության բացում և համերգ․ կհնչեն կատարումներ Լուսիկ Քոշյանի երգացանկից: Երգերը կկատարեն սիրված երգչուհիներ Եվա Եգանյանը, Անահիտ Շահբազյանը, Սիպիլը, Լիդա Առաքելյանը։

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանից հայտնում են, որ մուտքն ազատ է։

  • Կիսվել: