կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է. Բաբայան

Պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է. Բաբայան

Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

՛՛Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։

Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։ Մենք էլ բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։

Բայց այն ժողովուրդը, ով գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքը, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես գիտակցվածը։

  • Կիսվել: