ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գնահատանքի է արժանացել Իրանի «Արտակ Մանուկյան» հայկական ազգային թանգարանը

Գնահատանքի է արժանացել Իրանի «Արտակ Մանուկյան» հայկական ազգային թանգարանը

Արհեստների համաշխարհային օրվա առթիվ «Արտակ Մանուկյան» հայկական ազգային թանգարանում կայացած արարողության ժամանակ, Իրանի թանգարանների ազգային կոմիտեի կողմից, այս թանգարան ներկայացվել է որպես համացանցում ակտիվ մասնավոր թանգարաններից մեկը և արժանացել Իրանի թանգարանների ազգային կոմիտեի մրցանակին, գրում է parstoday.com-ը:

Արարողության ժամանակ, որին մասնակցում էին Իրանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահը, Իսլամական խորհրդարանում իրանահայերի ներկայացուցիչը և Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, բացվել է նաև նկարիչ Փարթու Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

  • Կիսվել: