հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրատեսիլի պաշտոնական էջը ցավակցություն է հայտնել երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ

Եվրատեսիլի պաշտոնական էջը ցավակցություն է հայտնել երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ

Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթեր»-ի միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։

Կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։

«Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթեր»-ի միկրոբլոգից։

Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։

  • Կիսվել: