ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրաշարժը չխանգարեց. Երևանում նշում են Տրնդեզը (տեսանյութ)

Երկրաշարժը չխանգարեց. Երևանում նշում են Տրնդեզը (տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի ծննդից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Չնայած այսօր գրանցված երկրաշարժին՝ Հայաստանում, այնուամենայնիվ, նշում են սիրելի տոներից մեկը՝ Տեառնընդառաջը։

Sputnik Արմենիան նկարահանել է, թե ինչպես են մարդիկ խարույկ վառել Երևանի եկեղեցիներից մեկի մոտ և հավաքվել կրակի շուրջը։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ` արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

  • Կիսվել: