կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը համերգով կտոնի գործունեության քսանամյակը

Երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը համերգով կտոնի գործունեության քսանամյակը

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանն իր ստեղծագործական առաջին քայլերն արել է 12-13 տարեկանում, սակայն պրոֆեսիոնալ գործունեության մեկնարկ է համարում 2003 թվականը, երբ գրել է Սոնատ դաշնամուրի համար գործը: 

2023-ին Շահրիմանյանի համար կրկնակի հոբելյանական է՝ երեսունհինգամյակ և ստեղծագործական գործունեության քսանամյակ:

Կոմպոզիտորը հոբելյանները նշելու է հեղինակային համերգով, որը տեղի կունենա մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին հանդես կգան նշանավոր ջութակահար, Գինեսի ռեկորդակիր,  Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը, թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, որը միջազգային մրցույթների դափնեկիր է,  դաշնամուրի մոտ է լինելու հեղինակը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Ժիրայր Շահրիմանյանը:

  • Կիսվել: