կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ

Քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում մի շարք որոշումներ են ընդունվել:

Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021 թ.-ից համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքներ: Փոխարինվել է 39 հիդրանտ: Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ 2023 թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը:

  • Կիսվել: