ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոն կինոյի 5-րդ փառատոնը

Այսօր` մարտի 21-ին, Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերին ավանդական դարձած կինոհանդիպումն այս տարի անցկացվում է 5-րդ անգամ: Մինչ բացման ֆիլմի դիտումը հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն եւ ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութը:

«Հայերի համար, ովքեր հետաքրքրված են Ֆրանկոֆոնիայով, սա կարեւոր միջոցառում է, եւ այն կրկնակի կարեւոր է դարձնում այն փաստը, որ արդեն 10-րդ տարին է, ինչ Հայաստանը անդամակցում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպությանը: Ֆրանկոֆոնիան մի մեծ ընտանիք է, որը համախմբում է մշկութային մի շարք արժեքներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, բամազանությունը, բազմալեզվությունը եւ այլն: Այսօր փառատոնը մեկնարկում ենք Ալբերտ Դյուպոնտելի՝ «Մնաք բարով, տխմարներ» զվարճալի կատակերգությամբ, եւ ամբողջ մարտ ամսին, ինչպես նաեւ՝ ապրիլին, Ֆրամկոֆոնիայի միջոցառումների շրջանակում խիտ ծրագիր է նախատեսվում, որին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքերում»,-իր խոսքում նշեց Անն Լույոն:

Կինոդիտման շաբաթվա ընթացքում կցուցադրվեն նաեւ շվեյցարական արտադրության ֆիլմեր: Վերներ Թութը, անդրադառնալով երեւանյան մշակութային այս իրադարձությանը, ողջունեց դրա կազմակերպումն ու իր խոսքում արտահայտեց նաեւ Ֆրանկոֆոնիային միանալու կարեւությունը,-«Ինչ վերաբերում է շվեյցարական ֆիլմերին՝ մեր դեսպանությունը դրանց ցուցադրությունից հետո կկազմակերպի դեբատներ: Բոլորիդ խրախուսում եմ մասնակցել դրանց, եւ մաղթում, որ այս մշակութային շաբաթվա ընթցքում բազմաթիվ բացահայտումեր եւ ոգեշնչումներ ձեռք բերեք»,-հավելեց նա:

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ինը ժամանակակից ֆրանսալեզու ֆիլմեր՝ Շվեյցարիայի եւ Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ։ Առաջին անգամ ութ ֆիլմ կցուցադրվեն հայերեն ենթագրերով՝ հնարավորինս լայն լսարան ընդգրկելու համար։ Փառատոնը տեւելու է մինչեւ մարտի 29-ը ներառյալ: Միջոցառման մուտքն ազատ է։

Մշակութային միջոցառումների շրջանակում, որոնք կազմակերպվում են Հայաստանի ողջ տարածքում, նախատեսվում է երկու ցուցադրություն նաեւ Գյումրիում եւ Գորիսում:

 

 

  • Կիսվել: