ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի պետական կամերային երգչախումը Հարության տոնին կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից

Երևանի պետական կամերային երգչախումը Հարության տոնին կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 12-ին ժամը 20։30-ին, Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյան:

«Ամեն ինչ սկսեց, երբ Կոմիտասն Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից 1896 թվականին ստացավ Բեռլինում ուսանելու կրթաթոշակ։ Նա սովորեց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժնում, և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայի 3-րդ կուրսում էլ գրեց հայտնի «Բեռլինյան պատարագը»:

Պատարագը Կոմիտասի վաղ շրջանի լավագույն գործերից է: Երգասացությունները Կոմիտասն անձամբ է հայերենից գերմաներեն թարգմանել և վերջիններս համալրել «Շարակնոցից» և «Ժամագրքից» ընտրված տաղերով»,-  նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում ։

  • Կիսվել: