ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը

Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը

Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրով իրականացվում է «Կենդանի նկար» ծրագիրը, որի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ.) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից:

Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ:

Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության հնչյուններով:

 

  • Կիսվել: