«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Վաղը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: