շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր մասնաշենք կունենա

«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր մասնաշենք կունենա

Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր մասնաշենքի կառուցում: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենքն իր ճարտարապետությամբ համահունչ կլինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով:

Թանգարանի այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: 

Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դոլարին համարժեք դրամ է:

  • Կիսվել: