երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երբ այլեւս չէր մնում ելք ու ճար, խենթերն էին գտնում հնար. Գինոսյանն ու կարինցիները պարել են Սարդարապատում

Երբ այլեւս չէր մնում ելք ու ճար, խենթերն էին գտնում հնար. Գինոսյանն ու կարինցիները պարել են Սարդարապատում

Այն հարցը, որ ստեղծվել է 1915 թվի ապրիլի 24-ին թուրքերի կողմից, 1918 թվին հայկական պատասխան է ստացել, այն Սարդարապատում էր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, որն իր խմբով այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր։

Գինոսյանը նշեց. «Այն ազգը, որը գլխահակ կոտորվում էր 1915 թվականի ապրիլին, 1918 թվականի մայիսին ապացուցեց, որ դա ուղղակի սխալմունք էր։ Հենց այստեղ՝ Սարդարապատում, հայը կարողացավ երկնել, եւ մի բուռ հայություն վճիռ կայացրեց, հասկացավ, որ ինքն է իր ճակատագրի տերը, հասկացավ, որ քանի դեռ ինքը գլխահակ է, քանի խոնարհ է, իրեն պետք է կոտորեն, եւ երբ այլեւս չէր մնում ելք ու ճար, խենթերն էին գտնում հնար»:

  • Կիսվել: