չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Երազ իմ երկիր հայրենի»-ն հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումն է. Փաշինյան

«Երազ իմ երկիր հայրենի»-ն հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումն է. Փաշինյան

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը 80 տարեկան է: Այս առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել մաեստրոյին:

Ուղերձում ասված է հետևյալը.

«Հարգելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։

Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:

Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը:

Սիրելի մաեստրո,

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ»:

  • Կիսվել: