ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էլթոն Ջոնն արժանացել է ՄԹ ասպետական շքանշանի

Էլթոն Ջոնն արժանացել է ՄԹ ասպետական շքանշանի

Աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը երաժշտության մեջ ակնառու նվաճումների համար արժանացել է Միացյալ Թագավորության ասպետական շքանշանի: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան հրապարակումից: 

Ջոնն ասել է, որ իր համար մեծ պատիվ է նման բարձր կոչման արժանանալը և ընդգծել է, որ 2019 թվականն իր համար հրաշալի տարի էր: 

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բրիտանական պատվավոր շքանշանների համար ավելի քան հազար դափնեկիրների ցուցակ է ներկայացրել, որն ընդգրկում է ինչպես հայտնիների, այնպես էլ հասարակ մարդկանց:

72-ամյա լեգենդար Էլթոն Ջոնին պարգևատրել են երաժշտության ոլորտում ունեցած հսկայական ներդրման ու մեծ ձեռքբերումների համար:

 

  • Կիսվել: